ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ժամանակն է մշակելու ՇՀԿ ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր

ժամանակն է մշակելու ՇՀԿ ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր
01.09.2025 | 15:37

Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում հնչեցին ելույթներ, որոնցից եկող կարևոր ուղերձներն անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս:

1. ՇՀԿ-ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակելու նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր:

2. Ժամանակն է, որ ՇՀԿ-ն ունենա իր արժույթը կամ անցնի վճարման ընդհանուր արժութային համակարգի: 3. Անհրաժեշտ է վերացնել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի առևտրատնտեսական ու մաքսային բոլոր խոչընդոտները:

4. Ստեղծել առանձին բանկային գործողությունների համակարգ (SWIFT-ի փոխարեն):

5. Աջակցել դիտորդ պետությունների անդամակցությանը:

6. Արևմուտքը դեռևս ձգտում է խափանել Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եռյակ համագործակցությամբ Հարավային և Արևելյան Ասիայի պետությունների ինտեգրացմանը: Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականության վերջնական տապալման փաստը:

Եվ վերջում ավելացնեմ, որ այս միտումները Հայաստանը պետք է անպայման հաշվի առնի, որովհետև բոլոր սահմանակից կամ մոտ հարևանները այս երկու կառույցների կամ անդամ են կամ դիտորդ-անդամության թեկնածու:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 11669

Մեկնաբանություններ